Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ լեհ-բելառուսական սահմանին կառուցվող ցանկապատը «միգրացիոն շանտաժից» պաշտպանվելու միջոց է: Այս մասին հայտնում է Polskie Radio- ն:
Նրա խոսքով՝ այս դեպքում ցանկապատը կպաշտպանի Բելառուսի և Ռուսաստանի նախագահներից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյից և Վլադիմիր Պուտինից:
«Մենք չենք ցանկանում շանտաժի ենթարկվել», - շեշտել է Մորավեցկին:
Միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և Եվրամիության միջև սահմանին սկսվել է այս ամառ այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կթուլացնի անօրինական միգրանտների հոսքերի վերահսկողությունն արևմտյան երկրների հետ հարաբերությունների հերթական սրման ֆոնին:
Դրանից հետո Լեհաստանը որոշել է փշալարերով ցանկապատ տեղադրել Բելառուսի հետ սահմանին`խորացող միգրացիոն ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանը կերկարաձգի Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմը՝ անօրինական ներգաղթյալների պատճառով: Սեպտեմբերի սկզբին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրամանագիր է ստորագրել Բելառուսին սահմանակից տարածքներում արտակարգ դրություն մտցնելու մասին:
Սահմանին տեղադրված մետաղալարերը պաշտպանում են երկիրը Պուտինից և Լուկաշենկոյից
Մանրամասներ
0Comments