Նուլանդն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, Բեյրութ և Լոնդոն

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին եռօրյա աշխատանքյաին այց կկատարի Ռուսաստան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Այնուհետև ծրագրված է այց Լիբանան և Մեծ Բրիտանիա։ Հոկտեմբերի 14-ին դիվանագետը կայցելի Բեյրութ, որտեղ կհանդիպի քաղհասարակության ներկայացուցիչների և երկրի իշխանությունների հետ՝ տնտեսական բարեփոխումների և 2022 թվականի ընտրություններին վերաբերող հարցերի քննարկման համար։

Հաջորդ օրը պետքարտուղարի տեղակալը կուղևորվի Լոնդոն։ Բրիտանական մայրաքաղաքում Նուլանդը կհանդիպի բարձրաստիճան անձանց հետ մի շարք գլոբալ հարցերով։