Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանիը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին
մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասված է հրամանագրում։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ԱԳՆ փոխնախարար նշանակվել էր այս տարվա հուլիսի 14-ին։