Պուտինը քննարկել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործնական հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, քննարկել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, իրավիճակը Աֆղանստանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ներկա էին Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը , ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները: Բացի այդ, շոշափվել են նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Պեսկովը: