Հյուրեր ապագայից. Հայաստանի ոստիկանությունը հաջողեցրել է անձը հաստատող վկայականներ տալ «դեռ չծնվածներին»

Իրավիճակ

Ինչպես հայտնի է, անձնագրավարուհիներն աչքի են ընկնում քաղաքացիների կյանքում բազմազանություն մտցնելու հմտությամբ՝ այս կամ այն կերպ աղավաղելով մարդու տվյալները։ Մեր կյանք թվային տեխնոլոգիաների մուտքով նրանց գործունեության դաշտն ընդլայնվեց, իսկ գործիքակազմը դարձավ ավելի բազմազան։

Ավելի բարձր գագաթների հաջողվեց հասնել անունների, էլ ավելի շատ՝ հայրանունների աղավաղման հարցում։ Եթե անցյալում անձնագրավարուհու սխալը՝ թղթի վրա թանաքով կամ գրչով արված, ակնհայտ էր, ապա այժմ ամեն բան այդքան ակնհայտ չէ։

Մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրվեցին այսպես կոչված ID-անձնագրերը կամ անձը հաստատող ներքին օգտագործման վկայականները։ Արտասահման մեկնել այդ փաստաթղթով հնարավոր չէ, բայց երկրի ներսում այն անձնագրին հավասար նշանակություն ունի։ Էլեկտրոնային կրիչի վրա հավաքված են տիրոջ մասին անհրաժեշտ բոլոր տվյալները։

Այդ թվում ծննդյան թիվը։ Թվում է՝ ի՞նչ խնդիրներ կարող են ծագել այս հարցում։

Պարզվում է՝ կարող են, այն էլ՝ ինչպիսին։ NEWS.am-ի թղթակցին հայտնի են դարձել մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը հաջողեցրել է քաղաքացիներին ID տալ, որոնց վրա նշված են անհավանական ծննդյան թվեր։

Նոյեմբերին փաստաթուղթն ստանալով՝ Երեւանի բնակիչն այն օգտագործելու առիթ չէր ունեցել։ ID-ի անհրաժեշտությունն առաջացել էր միայն հունիսին։ «Ես պետք է գործարք ձեւակերպեի բանկում։ Որքա՞ն մեծ էր աշխատակցի զարմանքը, որը տեսավ, թե ինչ ծննդյան թիվ է նշված վկայականում»,- պատմում է զարմանալի ID-ի տերը։ Եվ նման դեպքերը, կրկնում ենք, մի քանիսն են։

Խնդրի մասին միայն մենք չէ, որ գիտենք։ Խնդրի մասին գիտեն նաեւ ոստիկանությունում, պարզապես որովհետեւ մարդիկ անմիջապես դիմել են այնտեղ։ Ոչ ճիշտ տեղեկատվությամբ ID ունեցողներին առաջարկում են ստանալ նոր վկայական։ Դա նշանակում է, որ մարդիկ պետք է երկրոդ անգամ թույլտվություն խնդրեն աշխատանքից բացակայելու համար, գնան անձնագրային սեղան, վճարեն նոր փաստաթղթի արժեքը։ Չնայած սխալ տվյալները մուտքագրել են անձնագրային սեղանի աշխատակիցները։ Եվ այո՝ նոր սխալներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ինչպես ասում են՝ կրկին փորձեք։

Հ.Գ. Մենք հատուկ տվյալներ չենք ներկայացնում այն մասին, թե որ անձնագրային սեղանի աշխատակիցն է իրեն թույլ տվել այսքան անփույթ աշխատել անձնագրային տվյալների հետ։ Հույս ունենք, որ ոստիկանությունում կկողմնորոշվեն, թե ինչպես շտկեն դրությունն ու բացառեն նման ծիծաղաշարժ պատմությունների կրկնությունը։