«Այնքան են «հաբրգել», որ մարզպետը գյուղապետ է ծեծում, այն, ինչը մենք տեսնում ենք, որևէ մեկը դրսից չի ասելու՝ չի կարելի, մենք ինքներս պետք է մի օր հասկանանք ու ասենք՝ «Так жить нельзя»։
Այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հիշո՞ւմ եք՝ Թունիսում փողոցային պայքարն ինչպես սկսվեց, իշխանությունից հիասթափված առևտրականն ինքնահրկիզվեց։ Ես չեմ հավատում, որ Հայաստանում այդ ֆորսմաժորային կայծերը, որոնք հրդեհելու են այս տականքներին, կարող են լինել, ինքը լավ գիտի դրա մասին»,- ասաց Աշոտյանը։
Ըստ Աշոտյանի՝ Հայաստանում իրավիճակը չի հանգստացել. այս հանդարտությունը թվացյալ է, և թեթև կայծ է պետք, որը կարող է լինել դրսից կամ ներսից։ Դրսից կարող է լինել Հայաստանին պարտադրվելիք նոր զիջումների տեսքով, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կարող է շատ հանգիստ, փողոցով պտտենցել իր ներուժը։
«Հայաստանում փողոցային պայքարը չի ավարտվել»,- հավելեց նա։
0Comments