Երկարատեւ ու տանջալից ինքնաբավարարումից հետո, որը պաշտոնապես հայտարարվեց «խորհրդակցություններ», ՀԱՊԿ-ը վերջապես պատասխանեց Հայաստանի դիմումին: Հիշեցնենք, որ Հայաստանն այդ ծաղրանկարային բլոկին էր դիմել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի ներխուժումներից հետո:
«Հայաստանի հարավում իրավիճակի սրումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված «սահմանային միջադեպ է» և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին չի վերաբերում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ ներուժը կիրառվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել և մենք կողմ ենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի», ասել է Զասը։
ՀԱՊԿ պատասխանը նախապես էլ պարզ էր: Ընդ որում, դա առաջին անգամը չէ, քանի որ Հայաստանի դեպքում այդ բլոկը կատարում է զսպման ու դիվերսիֆիկացիայի բացառման գործառույթներ, սպասարկելով Բաքվի շահերը: Իր հերթին, ՀԱՊԿ պատասխանն արժեքավոր է մի շարք առումներով:
Նախ, բլոկը կրկնում է Մոսկվայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Բաքվի զինված ներխուժումները «սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով»: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի ներխուժումները տեղի են ունեցել Մոսկվայի հովանավորությամբ, եւ դրանք ճշգրիտ համընկնում են Հայաստանի տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելու եւ ռուսական ռազմական ներկայության ճակատային գիծը ձեւավորելու ռուսական ծրագրին: Սյունիքի մարզում ռուսները ռազմակայան են հիմնում, իսկ Սոթք-Խոզնավար գծով տեղակայում իրենց զորքերը այն մասերում, որտեղ «սահման էլ չկա», ինչպես ասել է Պուտինը: Իր հերթին, Բաքուն երբեւէ չէր գնա նման քայլի, եթե չունենար Մոսկվայի հովանավորությունը, նկատի առնելով միջազգային արձագանքները, որոնք չուշացան:
Հաջորդը՝ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի կողմից պայմանագրային պարտավորություններից պաշտոնապես հրաժարվելը, գումարած եռակողմ փաթեթի դրույթների խախտումը, ազատում են Հայաստանին փոխադարձ պարտավորություններից: Այս առումով, ՀԱՊԿ պատասխանը քաղաքական անգնահատելի նվեր է Հայաստանին, եթե հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ցուցաբերի ինքնիշխան համարժեք քաղաքականություն, օգտագործելով բավական լայն հնարավորությունների համալիրը, որոնք պայմանավորված են ոչ միայն ռուս-թուրքական ագրեսիայով, այլեւ մեծ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:
Արժե նշել, որ այս ընթացքում ՀԱՊԿ-ում նախագահում էր Տաջիկստանը, որը Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման եւ այդ երկրում Թուրքիայի դերի մեծացման համատեքստում հայտնվել է պոտենցիալ թիրախում: Տաջիկստանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, Հայաստանի օրինակն աչքի առաջ ունենալով:
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments