ԱԺ արտահերթ ընտրությունից հետո տեղեկություններ եղան, թե ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ նրան փոախարինելու թեկնածուներից է Սամվել Բաբայանը: Անձերից փոքր-ինչ վերանալով, քննենք ավելի կարեւոր խնդիրներ
ԱԽ քարտուղարի պաշտոնը «Պարտության գլխավոր խորհրդական» Վաղարշակ Վառնազովիչի համար վատ տեղ չէ: Ավելի ճիշտ՝ իսկական իր տեղն է, քանի որ դա ոչնչի փաստացի չպարտավորեցնող դեկորատիվ պաշտոն է՝ երկրի նախագահին թերեւս հավասար: Երկու դեպքում էլ նշենք՝ հակառակ Սահմանադրությամբ սահմանված որոշակի լիազորություններին: Պարտության ռահվիրան պաշտպանության նախարարի դերում էլ ոչինչ չի որոշում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի ներխուժումներին որեւէ պատասխան չտրվեց, փոխարենն այնտեղ «ժողովրդական քվեով» հաստատվում են ռուսական զորքեր: Գեներալի միակ տեսանելի գործը բանակի ենթարկումն է Ռուսաստանին եւ ռուսական զենքի ջախջախված ջարդոնը Սիրիայում խոտանված հնոտիներով փոխարինելը ՀՀ տրվող վարկերի հաշվին: Վառնազովիչի գործը կոչվում է «բանակի համատեղ արդիականացում»:
Ի տարբերություն նրա, Սամվել Բաբայանը «ժողովրդի ծոցից ելած» գեներալ է, որի պաշտոնավարման օրոք բանակը շահեց պատերազմը: Մի կողմ թողնելով նրա հակասական կերպարը եւ գործունեությունը, որը «նշանավորվում» է նաեւ քրեական գործերով, նման նշանակումը կենթադրեր, որ բանակը պետք է դուրս բերվի քառորդդարյա նվաստացման վիճակից եւ անցնի իր ուղիղ պարտականությունների կատարմանը:
Սակայն սա բանակի խնդիրների մի մասն է միայն, որը հնարավոր չէ լիարժեք իրականացնել մի շարք հանգամանքներ նկատի առնելով: Հայաստանի «սահմանային խնդիրները» զուտ տեղային եւ նույնիսկ երկկողմ կամ եռակողմ միջպետական խնդիրներ չեն, ինչի վկայությունը Արեւմուտքի եւ Իրանի բուռն արձագանքն էր Մոսկվայի կողմից հովանավորվող Բաքվի ներխուժումներին: Ավելին, Մոսկվայի ու Անկարայի համար այստեղ սահմաններ գոյություն չունեն, ինչի վկայությունը Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորումն է Խոզնավար-Սոթք հատվածով: Դա ռուս-թուրքական «նոր սահմանի» ռուսական մեկ բնագիծն է, որին Անկարան պատասխանեց այսպես կոչված «ադրբեջանի» տարածքում ռազմաբազա հիմնելու հայտարարությամբ:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments