Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտնել է, որ սպասում է Չեչնիայի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ հետագա ցուցումներին և պատրաստ է կատարել Պուտինի ցանկացած հրամանը, գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ Պուտինը Չեչնիայի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպում է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, այս տարի Չեչնիայի Հանրապետությունում նույնպես կարևոր իրադարձություն է սպասվում. բազմամակարդակ ընտրություններ, այդ թվում՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի: Երկիրն ամբողջությամբ պատրաստ է դրան, ուստի, որպես Ձեր հավատարիմ հետևակային, ես սպասում եմ հետագա ցուցումմներին և պատրաստ եմ կատարել Ձեր ցանկացած հրամանը»,- ասել է Կադիրովը:
0Comments