Կամ «Մեխի գլխի» կարգավիճակ, կամ մուրճով խփել հիվանդի ոտքին՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով

Մուրճն առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում

1

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգևորականները, մի խոսքով՝ բոլորը։

Նրան հակադարձումների պակաս նույնպես չկա՝ ընդդիմախոսները, ավելի մեծ երևակայություն ցուցաբերելով՝ ներկայացնում են մուրճի կիրառման ամենատարբեր սցենարներ, որոնց հանրագումարում մուրճը բումերանգի էֆեկտով հարվածելու է Նիկոլ Փաշինյանին։

Մուրճը, մի խոսքով, առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը երևի չգիտի, կամ նրան գուցե խնայել ու չեն զեկուցել, որ մուրճը, բացի մեխին հարվածելուց կամ մեխեր հանելուց, ունի նաև այլ կիրառություն և օգտագործվում է, այդ թվում՝ բժշկության մեջ։ Հոգեբաններն ու հոգեբույժները մուրճի հարվածների միջոցով որոշում են հիվանդների ռեֆլեկտիվ արձագանքները՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով։ Մեր հասարակությունը, լայն իմաստով, այսօր գտնվում է այդպիսի պացիենտի կարգավիճակում, քանի որ երեք տարի շարունակ նրա հոգեբանությունը խեղվել է անկարելիության աստիճանի։

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն և ոչ միայն նորագույն պատմության մեջ հոգեկան առողջության խնդիրը չի արտահայտվել այնքան խորը և այնքան սուր, որքան Նիկոլ Փաշինյանի հակակառավարման երեք տարիների ընթացքում։

Իսկ դա նշանակում է, որ նաև մեր հասարակությունը հոգեկան ապաքինման անհետաձգելի անհրաժեշտություն ունի։ Այդ առումով Հայաստանով մեկ մուրճը ձեռքին շրջող Նիկոլ Փաշինյանը մեծագույն, շատ հնարավոր է՝ վերջին ծառայությունն է մատուցում հասարակությանը։ Մուրճը պարզած նրա յուրաքանչյուր հայտարարություն մարդկանց համար ունենում է ճիշտ այն նշանակությունը՝ ինչ մուրճով հիվանդի ծնկին հարվածող հոգեբույժի պարագային։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր մուրճի աներևույթ հարվածներով արթնացնում է հասարակության ռեֆլեքսները, ինչը, թեև ոչ երաշխավորված, այդուհանդերձ ապաքինման հույս է ներշնչում։ Հունիսի 20-ի ընտրությունները պարզ կդարձնեն՝ ի՞նչ ազդեցություն են թողել եռամյա բարոյալքված հասարակության վրա Նիկոլ Փաշինյանի մուրճի հարվածները։ Կախված ընտրության արդյունքներից, հասարակությունն ու պետությունը կարող է առողջացման թեկուզ երկարատև ուղեգիր ստանալ կամ արժանանալ «հիվանդն անբուժելի է» անապագա ախտորոշմանը։

Առաջին դեպքում մուրճը կարող է օգտագործվել՝ որպես համապատասխան քրեական գործի իրեղեն ապացույց, երկրորդ պարագայում՝ այն նպատակներով, ինչի համար հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Հասարակությունը կա՛մ կարող է ընդունել իրեն առաջարկվող «մեխի գլխի» կարգավիճակը, կա՛մ կարող է մուրճին հաղորդել իր բազմաթիվ նշանակություններից մեկը, այդ թվում՝ առողջապահական նշանակությունը։

Սկզբնաղբյուր

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան