Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Ֆրանսիայի հանրապետություն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով:
Հունիսի 1-ին վարչապետի ուղևորությունը՝ դեպի Փարիզ, մասնավոր այցով կլինի. նախագահ Մակրոնն է անձամբ հրավիրել նրան՝ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով:
Մեր ինֆորմացիան հաստատելու համար դիմեցինք Կառավարության լրատվական ծառայությանը, նաև պարզելու, թե քանի օրով է նախատեսվում այցը Փարիզ և ինչ հիմնավորմամբ, սակայն լրատվականից մեզ հերթապահ նախադասությամբ արձագանքեցին՝ չհերքելով լուրը․ «Բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին պատշաճ տեղեկացվում է, այնպես որ հետևեք մեր հաղորդագրություններին»:
0Comments