Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մոհամադը Twitter-ի իր միկրոբլոգում նախազգուշացրել է Ադրբեջանի՝ պատերազմի նախապատրաստման մասին: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:
«ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին՝ չայցելել Ադրբեջան: Այս պահին երկրում արյուն են հավաքում․ կառավարությունը քաղաքացիներին խնդրել է արյուն հանձնել:
Նշեմ, որ պատերազմից առաջ էլ երկրում առանց պատճառի արյուն էին հավաքում»,- գրել է բլոգերը:
0Comments