Իսրայելն ավելացնում է հարձակման ուժը և տեմպը Գազայի հատվածում. Նեթանյահու

Մանրամասներ

ա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածից հրթիռակոծման պատճառով իսրայելական հարվածների ուժգնությունը մեծացնելու որոշման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ամփոփելով իրավիճակի գնահատումը՝ որոշվել է ավելացնել հարձակման ուժը և տեմպը»,-ասված է Նեթանյահուի տեսաուղերձում:

Վարչապետը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը չէր սպասում հարվածների, ինչպես նաև նշել է, որ իրավիճակը Իսրայելի քաղաքացիներից համբերություն է պահանջում:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում` Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: