Կրակոցներ Երևանում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հեղինակը 36-ամյա կին է

Մանրամասներ

ա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյաները հավաստի են եղել, իսկ այդ տեղեկություններով՝ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճաակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: