Լիբանանյան U-news լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի եւ Իրանի վերաբերյալ նորությունների թողարկման բնագավառում, զետեղել է Օմանի ծոցում այրվող լցանավի տեսագրությունը։
Իրանական եւ արաբական ԶԼՄ-ները հունիսի 13-ին հայտնել են, որ Օմանի ծոցում հարձակում է կատարվել նավթատար երկու նավի՝ Front Altair-ի եւ Kokuka Courageous-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, տեղի է ունեցել տորպեդային գրոհ, որի հետեւանքով պայթյուններ ու հրդեհ Է տեղի ունեցել նավերի վրա: Սակայն չկա պաշտոնական հաստատում, որ միջադեպերի պատճառը հենց դա է եղել: Տուժած նավերի անձնակազմերը տարհանվել են Իրանի տարածք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments