Լևոն Տեր-Պետրոսյանը ինքնասիրահարված է․ իրենից բացի ոչ մեկին չի նկատում

Մանրամասներ

1

Հնարավոր է սկզբունքներին դեմ գնալ, բայց խաչ քաշել այն իրողության վրա, որն ապրել է տարօրինակ է՝ նկատի ունեմ Մարտի 1-ի դեպքերը և դրա վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած դիրքորոշումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահի հետ միանալու առաջարկի մասին:

«Սրա բացատրությունը Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածության աստիճանն է, ինքն այն ժամանակ էլ իրենից բացի ոչ մեկին չէր նկատում:

Հիմա նա այսպիսի քայլեր է անում, որպեսզի ոչնչացնի նրանց, ովքեր 2008 թվականին իր հետ կանգնած էին, այսօր իրենից շատ բաներ սովորելով՝ Հայաստանում իրավիճակ փոխեցին, ինքն ուզում է այդ մարդկանց ոչնչացնել, որովհետև նախանձում է այդ մարդկանց:

Ուզում է բախում առաջացնել այդ ուժերի մեջ, որպեսզի ինքը նորից մնա ամենա-ամենան»: