ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոն է տարածաշրջանում. Վլադիմիր Վարդանյան

Մանրամասներ

ա

Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է տարածաշրջանում և պետք է ձգտի լինել ամբողջ աշխարհում: Իսկ արտահերթ ընտրությունները միտված են երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է տարածաշրջանում և պետք է ձգտի լինել ամբողջ աշխարհում: Հետպատերազմյան ժամանակաշրջանում չեք կարող գտնել որևիցե երկիր, որն ըստ էության որոշակի «աֆթերշոկեր» չգրանցի և պարզապես պետք է նշեմ՝ այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում, միտված են իրավիճակը կարգավորելուն»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով ընտրական գործընթացների փոփոխություններին՝ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց՝ փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել են բավականին երկար, այս փոփոխությունները մասնակիորեն արտացոլում են Վենետիկի հանձնաժողովի կողմից արտահայտված դիրքորոշումները, համապատասխան շտկումներ են արված՝ հաշվի առնելով ՀՀ-ում ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները, և միջազգային չափորոշիչները, որոնք դրվել են այս կամ այն իրավախախտման դեմ:

«Մենք պետք է հասկանանք՝ քաղաքացին պետք է հնարավորություն ստանա լսելու ցանկացած իրավաչափ կարծիք, և մինչև չգանք այդ կարգավիճակին մենք դժվարություններ կունենանք կառուցելու իրավական պետությունը, որը ժողովրդավարության վրա է հիմնված: Նախընտրական քարոզարշավը իրենից ենթադրում է որոշակի տոլերանտության մակարդակ և օրինակ՝ ընտրական գործընթացների շրջանակներում իրականացվող հավաքի ժամանակ փորձ է կատարվում կասեցնել հավաքը, և խոսվում է բռնի ուժ կիրառելու մասին, հակասահմանադրական գործողություններին և բավականին բարձր շեմ է նախատեսված, որպեսզի այդ իրավիճակներից խուսափենք»,-նշեց պատգամավորը: