Ռուսաստանը տագնապով է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Գրում է ՌԻԱ Նովոստին-ն։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին:
Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա:
Սա կարևոր է հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն:
0Comments