Ռուսաստանի դատարանը տուգանել է «Ազատություն» ռադիոկայանին և նրա գլխավոր տնօրենին՝ «օտարերկրյա գործակալներ» ճանաչված լրատվամիջոցների մակնշման կանոնները խախտելու համար

Մանրամասներ

1

Ռուսաստանի դատարանը տուգանել է «Ազատություն» ռադիոկայանին և նրա գլխավոր տնօրենին՝ «օտարերկրյա գործակալներ» ճանաչված լրատվամիջոցների մակնշման կանոնները խախտելու համար:

Տուգանքների ընդհանուր գումարը, ըստ «Ինտերֆաքսի», կազմել է 1,1 միլիոն ռուբլի: Կազմակերպությունը և նրա ղեկավարը երկու անգամ տուգանվել են, համապատասխանաբար՝ 500 հազար ռուբլի և 50 հազար ռուբլի, այն բանի համար, որ պարտադիր մակնշումը բացակայել է «Крым.Реалии» և «Фактограф», կայքերում, որոնք գրանցված են, որպես «օտարերկրյա գործակալներ »լրատվամիջոցներ և համարվում են «Ազատություն» ռադիոկայանի դուստր ԶԼՄ ձեռնարկություններ:

Խախտումների մասին հաղորդումները կազմվել են «Ռոսկոմնադզոր» -ի կողմից հունվարի 12-ին: Ընդհանուր առմամբ ութ արձանագրություն է գրվել չորս կայքերի համար: 

ՌԴ -ում բացի  «Ռադիո Ազատություն / Ազատ Եվրոպա» կորպորացիայից և նրա մի շարք դուստր ձեռնարկություններից  ԶԼՄ-ների «օտարերկրյա գործակալների» ռուսական ռեգիստրում ընդգրկված են չեխական Medium-Orient լրատվական գործակալությունը, «Ամերիկայի ձայնը» և հինգ անհատներ: