Քիչ առաջ ձերբակալել են «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին

Մոտ 15 րոպե առաջ նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել

Հրապարակ.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալել են «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանին:

Մոտ 15 րոպե առաջ նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.

«Միակ բանը որի համար Մինասյան Աշոտին իրոք կարելի է դատել, դա այն է, որ նա չի սպանել դավաճան սրիկային: Էս պահին բոլորիս էլ կարելի է դրա համար դատել»: