Չի բացառվում, որ իշխանական բուրգը փլուզվի, և իրավապահները սկսեն բաց գործել Փաշինյանի ռեժիմի դեմ. Հրապարակ.am

Ի դեպ, այս գործողություններն իրականացնող ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցների պահվածքից էլ է ակնհայտ, որ իրավապահ համակարգը չի ենթարկվում, եւ համաձայն չէ այս ապօրինի ռեպրեսիաների հետ

Այսօր առավոտյան Արթուր Վանեցյանի տուն գնացած ԱԱԾ-ականները, պարզվում է, պատշաճ ծանուցագիր չեն ունեցել։ Տան հասցեն սխալ է գրված եղել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահի, ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանը խուզարկելու հնարավորություն չեն ունեցել։ Ստիպված են եղել կրկին հետ գնալ՝ նոր ծանուցագիր բերել, արդեն ճիշտ հասցեով։

Փաստ է, որ անգամ քաղաքական հետապնդումները չեն կարողանում լիարժեք իրականացնել։ Եվ նույնիսկ եթե եւս մեկ անգամ անհանգստացնեն մարդկանց՝ տները խուզարկեն, 72 ժամով ձերբակալեն, հետո կառավարությունից թելադրված այդ որոշումները հասնելու են դատարան, իսկ ոչ մի դատավոր կամիկաձե չէ, որ բավարարի ապօրինի միջնորդությունները եւ քաղաքական հետապնդումների որոշումները լեգիտիմացնի։

Ի դեպ, այս գործողություններն իրականացնող ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցների պահվածքից էլ է ակնհայտ, որ իրավապահ համակարգը չի ենթարկվում, եւ համաձայն չէ այս ապօրինի ռեպրեսիաների հետ։ Եթե ապօրինի հրամանները շարունակվեն, չի բացառվում, որ իշխանական բուրգը փլուզվի եւ իրավապահները սկսեն բաց գործել Փաշինյանի ռեժիմի դեմ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում