Քելբաջարից Հայաստան են բերում Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրմաքարը. Սիմոն Գաֆալյան

Մի հարց էլ Նիկոլ Փաշինյանին, ո՞վ քեզ իրավունք տվեց առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հող հանձնես, դու ի՞նչ իրավունք ունես իմ հողը հանձնես

Եղնիկներից զինծառայողների խումբ է իջնում, որպեսզի Քելբաջարից ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդանի նահատակության վայրում գտնվող շիրմաքարը տեղափոխի Հայաստան, սրանից ավելի ամոթ բա՞ն: Այս մասին այսօր` նոյեմբերի  12-ին հրավիրված հանրահավաքին ասաց  երկար տարիներ Հայաստանում բնակվող լիբանանահայ ազատամարտիկ Սիմոն Գաֆալյանը:

«Ընկերներ, քույրեր, եղբայրներ, ֆեյսբուքից դուրս եկեք, կատարվածը այնքան ծանր հարց է, այնքան լուրջ պատմական վտանգավոր հարց է, որ փոխել շատ վտանգավոր է: Մեր երեխաներին ի՞նչ ենք թողնելու, նոր Հայաստանը, որտեղ Շուշիում  մուղամ են անում: Մի հարց էլ Նիկոլ Փաշինյանին, ո՞վ քեզ իրավունք տվեց առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հող հանձնես, դու ի՞նչ իրավունք ունես իմ հողը հանձնես»,-ասաց նա:

Հավաքվածները վանկարկում են` «Նիկոլ, դավաճան»: