Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արցախահայությանն ուղղված հատուկ կոչին։
«Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտի բնակիչների տարհանում կազմակերպած անձնավորությունը հարցնում է՝ ո՞ւր էին ստեփանակերտցիները։
Ինքը ճիշտ էտքան պատկերացում ու պատասխանատվության զգացում է ունեցել ու ունի»,- գրել է Մինասյանը։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանն արցախահայությանն ուղղված կոչում նշել է․ «Ստեփանակերտը պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին առաջնագծում, թիկունքը պաշտպանող չկար, ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, մի քանի տասնյակ կամ մեկ երկու հարյուր հոգի, վեց հազարից ավել զորքին դրանո՞վ պետք է դիմակայեինք, իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո շրջափակում էին մեր ամբողջ զորքը՝18-20 տարեկանններին, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:
0Comments