Աննա Հակոբյան, գոնե ես գիտեմ՝ ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու վրա. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր ես, կին ես, բռնիր ձեռքը

Արցախ հանձնած դավաճանը շարունակում է մինչեւ վերջին արյան կաթիլը պայքարել, նա շարունակում է իր տխմար ու անմեղսունակ լայվերը, որտեղ ում ասես մեղադրեց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հենց նոր տեղեկատվություն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Գագիկ Ծառուկյանի տուն, որ իբր այնտեղ պահվում է այս ողջ գործընթացը։ Ձեր ցասումը, մեր Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանն ուզում է ձեւակերպել որպես պետական հեղաշրջում եւ կալանավորի բոլորիս։ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից։ Արցախ հանձնած դավաճանը շարունակում է մինչեւ վերջին արյան կաթիլը պայքարել, նա շարունակում է իր տխմար ու անմեղսունակ լայվերը, որտեղ ում ասես մեղադրեց, մեղադրեց զոհված երեխեքին, անամոթ տականք, 4 հազար երեխու գլուխ ես կերել։ Ասում է՝ չեն ուզում կռվեն, վախկոտ են, դասալիք են, դասալիքը դու ես, վախկոտ»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Նա դիմեց նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին. «Աննա Հակոբյան, դիմում եմ քեզ, գոնե ես գիտեմ, թե դու ինչ ազդեցություն ունես քո վախկոտ տղամարդու վրա, մայր ես, կին ես, բռնիր ձեռքը։ Կյանքում մի անգամ ձեր ընտանիքի սեփական բարեկեցությունը ստորադասեք պետության շահից։ Աննա, բոլորիս կալանավորելով, այսինքն՝ ուզում եք ասել, որ այստեղ հավաքվածները պետական դավաճաննե՞ր են, մարդիկ, որոնք եկել ու ասում են՝ չես հանձնելու Արցախը։ Արցախցի էս երեխեն, հադրութցի էս երեխեն եկել ու ասում է՝ ես իմ տունն եմ ուզում, դու ով ես, որ մեր թիկունքում էս երեխու տունն ես հանձնել»։

Պատգամավորը պատմեց, որ իրեն էր զանգել Արցախի գյուղերի բնակիչներից մեկը, որն ասել է՝ քանդել է իր հոր գերեզմանը եւ շիրմաքարը գրկած գալիս է Ազատության հրապարակ. «Որ ասի՝ Նիկոլ, քեզ ով է իրավունք տվել հորս գերեզմանը հանձնես թուրքին։ Առավոտյան խոսում էի Պարգեւ Սրբազանի հետ, ժողովուրդ որ ցուցակը տեսա, թե մենք ինչ սրբավայրեր, ինչ եկեղեցիներ, ինչ վանքեր ենք տալու թուրքին… ասում է՝ արագ կազմակերպում ենք, որ գոնե հասցնենք 4 օրում Դադիվանքի զանգակներն ու խաչը, փորձում են խաչքարերը հանել։ Հիմա մեր բոլոր եկեղեցիներից հանում են խաչը, զանգերը եւ տեղափոխում այստեղ։ Նիկոլ կյանքումդ մի անգամ տղամարդ եղիր, մի անգամ զսպիր կնոջդ ախորժակը, տուր հրաժարական»։