Վաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախօրեին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա С-400-ի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:
«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, ինչն անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:
Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է շրջանառվող լուրերից և որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով թուրքական կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է:
«Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի սևծովյան ափից, որտեղ պետք է տեղի ունենա Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկումը, հրթիռ է արձակվել երկինք:
Համապատասխան տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը:
Տեսանյութն արվել է սևծովյան Սինոփ քաղաքում: Ֆիսված կադրերում երևում է՝ ինչպես է ծխի բարակ սյունը վեր բարձրանում:
Աղբյուրը նկատում է, որ եթե ռուսական համակարգերի փորձարկման տեղեկությունը հաստատվի, ապա կտրուկ լարվածություն կառաջանա Անկարայի և Վաշինգտոնի միջև, որը դեմ էր Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնմանը:
0Comments