Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հատված է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի «WSB Atlanta»-ի «The Erick Erickson Show» հաղորդմանը տված հարցազրույցից:
Զրույցի ընթացքում պետքարտուղար Պոմպեոն ասել է․
«…այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Այժմ թուրքերը միջամտում և միջոցներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկը և նպաստելով կրակային հզորացմանը պատմական այն մարտերում, որոնք ընթանում են 150 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքր տարածքի համար»։
«Այս հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել բանակցությունների ու խաղաղ քննարկումների և ոչ ռազմական ճանապարհով, առավել ևս՝ առանց երրորդ կողմի միջամտության, որը միայն կարող է յուղ լցնել կրակի վրա։ Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից, նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրների շարքը»:
Ամբողջական հարցազրույցը կարդացե՛ք այստեղ
0Comments