Արցախի ՊԲ-ին կրակի դադարի հրաման է տրվել․ 12։00-ից, ըստ պայմանավորվածության

Ուժի մեջ է մտնում մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածությունը

Այսօր ժամը 12։00-ից արցախա-ադրբեջանական շփման գծում պետք է ուժի մեջ մտնի մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհերի մարմինների փոխանակման համար։

«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,-գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն մինչ այս պահը Ադրբեջանը շարունակում էր սադրանքները սահմանին։