Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա նաեւ հավելել է. «Մասնավորապես, արդյո՞ք Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործելու է վերախմբավորման, նոր սպառազինության, մատակարարումների, արտերկրից նոր ծայրահեղական խմբեր ներգրավելու համար։
Երկրորդ, ի՞նչ հնարավորություններ կա բանակցությունները վերսկսելու և ի՞նչ կետից է այն շարունակվելու»։
0Comments