Ադրբեջանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 8-ին Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ադրբեջանական կողմը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց տեսակետը ներկայացնել համանախագահներին

Ադրբեջանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 8-ին Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այս մասին հայտնում է Tass.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Նշվում է , որ այցի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումն է, որի ժամանակ ադրբեջանական կողմը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց տեսակետը ներկայացնել համանախագահներին։