ՊԲ-ին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը. ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել

Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Սեփանյանը:

«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- գրել է նա: