Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Մանրամասներ
քպ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,–գրել է նա։

Հիշեցնենք` Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։