Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան

«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է». Բաբայան

Ինձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է»,-ասաց Բաբայանը:

Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Հայկական կողմն ոնի 2 զոհ` մեկ կին եւ մեկ երեխա: