Հունիսի 3
Տեր իմ և Աստված իմ, օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ և երկրպագում ենք Քեզ: Արա այնպես, որ Քեզ նման լինենք:
Կամենու՞մ եք խմել այն բաժակից, որ Ես Եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին:
Դուք Իմն եք, Ես կբարձրացնեմ ձեզ, որպեսզի դուք երկուսդ էլ հետզհետե Ինձ՝ ձեր Տիրոջը, նմանվեք:
Ինչպես որ Մովսեսի ժամանակ էր ճշմարիտ, այս ճշմարիտ է նաև այսօր, որ ոչ ոք չի կարող Իմ Երեսը տեսնել ու ապրել:
Ես-ը՝ սկզբնական մարդը, կկծկվի ու կմեռնի, և հոգու վրա կդրոշմվի կնիքը Իմ Պատկերի:
0Comments