Նոյեմբերի 30
Երբ երկու հոգի միաբանվեն...
Ես Եմ ճշմարտությունը: Իմ յուրաքանչյուր Խոսքը ճշմարիտ է: Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն:
Ես Ներկա Եմ. «Երբ հավաքվեն Իմ անունով»: Երբ կապվեն Ինձ հավատարմությամբ՝ Իմ Կամքը կատարելու անմար եռանդով լցված: Ես ներկա եմ՝ իբրև ինքն իրեն հրավիրած հյուր: Երբ Ես այդտեղ եմ, և ձեր խնդիրները ԻՄԸ դարձնելով՝ ձայնակցում եմ ձեր աղերսներին, ապա պարզ ու հասկանալի է, որ ձեր խնդրանքները կըդունվեն:
Բայց կարծում եմ, որ մարդիկ թերացել են ըմբռնել այն իրականությունը, որ կա այդ բառերի հետևում: Երբ երկու հոգի միաբանված խնդրում են իմաստություն կամ անհրաժեշտ մի այլ բան՝ վստահ, որ իրենց խնդրանքը կկատարվի, ապա անշուշտ կկատարվի՝ եթե սահմանված է: Իսկ ահա, բոլորովին այլ իրողություն է, երբ երկու հոգի համաձայնում են աղոթել այդ խնդրանքի համար:
0Comments