ՀՀ անվտանգության Խորհրդի հայտարարությունը` Սիրիայի վերաբերյալ

ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ

ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին ասված է ԱԽ տարածած հայտարարության մեջ:

«ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նշվում է հայտարարությունում: