Մակունցը՝ Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը

«Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: Այն, ինչը վերաբերում է անձնական տարածքին, տիրույթին, դաշտին, չպետք է տեղի ունեն քաղաքական խոսքում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին:

Մակունցի խոսքերով, ինքն ուրախ կլիներ, թե արձագանքը դրսևորվեր անխնդիր բոլոր դեպքերում. «Ինձ համար միանշանակ է այն, որ քաղաքական խոսքում չպետք է լինի անձնական տիրույթին վերաբերող որևէ հարց»:

Մակունցը նշեց, որ առանձին զրույց է ունեցել Քոչարյանի հետ, սակայն խմբակցությունում հանդիպում չի եղել։