Եթե պարոն Թովմասյանը որոշել է ներկա չգտնվել՝ իր իրավունքն է. Լիլիթ Մակունց

Որևէ առարկություն չի կարող լինել այդ առումով

Պարոն Թովմասյանի իրավունքն է: Եթե որոշել է ներկա չգտնվել, որևէ առարկություն չի կարող լինել այդ առումով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ նախագահը չի մասնակցում ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկմանը:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին, Մակունցը նշել է, որ Թովմասյանը նախ նշել է, թե ընթացակարգն իրավական է, սակայն դրանից հետո տեղափոխվել է քաղաքական դաշտ. «Սա է իմ արձագանքը»