Ինչ են ուզում աշխատել ճապոնացի առաջին դասարանցիները

Առաջին դասարանցիների ծնողները նախընտրում են, որ իրենց երեխաներն աշխատեն բարձր որակավորում և փորձ պահանջող մասնագիտություններով

1999-ից ի վեր Kuraray-ն ամեն տարի երազանքի մասնագիտության մասին հարցում է անցկացնում ճապոնացի առաջին դասարանցիների և նրանց ծնողների շրջանում: Ընկերության նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այժմ աղջիկներն ամենից շատ երազում են հացթուխ (26.7%), շոու-բիզնեսում (9%), ինչպես նաև ֆլորիստներ (6.2%) աշխատել: Տղաներն իրենց տեսնում են ավելի շատ մարզիկի (20.1%), ոստիկանի (14.2%) և վարորդի (8.8%) դերում: Իսկ սպորտաձև ընտրելիս՝ առաջին դասարանցիների 59%-ը ցանկանում է ֆուտբոլիստ, 20.6% -ը` բեյսբոլիստ, 5.2% -ը՝, մրցարշավորդ լինել: Միևնույն ժամանակ, բժշկի մասնագիտությունը աղջիկների և տղաների շրջանում զբաղեցրել է լավագույն տասնյակի 8-րդ տեղում։ Տղաները, ի տարբերություն աղջիկների, չեն ցանկանում աշխատել ուսուցիչ, պաղպաղակ վաճառող և դիմահարդար։ Իրենց հերթին՝ աղջիկների շրջանում հրշեջների, հետազոտողների և վարորդի մասնագիտությունները ոորևէ տեղ չեն զբաղեցնում:

Առաջին դասարանցիների ծնողները նախընտրում են, որ իրենց երեխաներն աշխատեն բարձր որակավորում և փորձ պահանջող մասնագիտություններով:

Այսպիսով, հաճախ նրանք աղջիկներին տեսնում են որպես բուժքույր (18.9%), դեղագործ (8.7%) և բժիշկ (7.5%): Տղաները, ըստ ծնողների, պետք է դառնան պետական ծառայող (18%): Այս մասնագիտությունն ամեն տարի, բացառությամբ 2009 թ., զբաղեցնում է առաջին տեղը: