Շքեղ կազմվածք, սպորտային հագուստ․ Վերա Բրեժնեւան՝ գրավիչ կերպարում

Այնքան նախագծեր եմ միաժամանակ պատրաստել։ Սակայն հասցրել եմ եւ հանգստանալ, քանի որ աշունը թեժ է լինելու

37-ամյա երգչուհին իր Instagram-ի հետեւորդներին ուրախացրել է հերթական, նոր լուսակարով, որում նա կերպարանք է ընդունել սպորտային հագուստով։ Վերա Բրեժնեւան մասնակցել է Etam հայտնի ապրանքանիշի ֆոտոշարքին։ Կադրում նա կրում է սեւ երանգի լեգինսներ եւ տոպ։ Հանդերձանքն ընդգծել է նրա բոլոր բարեմասնություններն ու անթերի կազմվածքը։

Բացի ներքնազգեստի ֆրանսիական բրենդից Վերա Բրեժնեւան գովազդում է նաեւ մի քանի հայտնի ապրանքանիշեր։ Վերջին շաբաթը նրա համար հագեցած է եղել։ Երգչուհին մեկնել է Փարիզ, մասնակցել է Նորաձեւության շաբաթին, որտեղ հանդես է եկել մի քանի ցուցադրություններում։ Սոցցանցում շիկահեր գեղեցկուհին հետեւորդներին պատմել է ճամփորդության մասին եւ ներկայացրել է այն հագուստները, որոնցով մասնակցել է փարիզյան դեֆիլեներին։

Ավելի վաղ երգչուհին համարձակ լուսանկար էր հրապարակել, որում պառկած էր բազմոցին, կրում էր սեւ երանգի թափանցիկ հանդերձանք, որն էլ թույլ էր տալիս նկատել ներքնազգեստը։ Երգչուհին ցուցադրել էր իդեալական որովայնն ու երկար ոտքերը։

«2019-ի իմ ամռան եզրափակիչ լուսանկարը․․․ Երեւի սա վերջին ժամանակաշրջանի ամենահետաքրքիր սեզոնն էր։ Այնքան նախագծեր եմ միաժամանակ պատրաստել։ Սակայն հասցրել եմ եւ հանգստանալ, քանի որ աշունը թեժ է լինելու», - իր հետեւորդներին խոստացել էրերգչուհին։