Չեմ կարծում, որ ավագանու անդամին վայել հայտարարություն էր. Հրաչյա Հակոբյանը ականջ ծամելու գրառման հեղինակի մասին

Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը


 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի հայտարարությունը մի քիչ հուզական ֆոնի վրա էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ավագանու անդամի ֆեյսբուքյան գրառմանը։

«Չեմ կարծում, որ ավագանու անդամին վայել հայտարարություն էր, բայց շուրջբոլորրը տեղի ունեցող իրադարձությունները երբեմն կարող են պարզապես հունից հանել»,– ասաց Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականնեի երեխա,ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու,որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Ավելի ուշ Նուարդ Վարդանյանը հեռացրել էր այդ գրառումը ֆեյսբուքյան իր էջից:

Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: