Արմեն Գրիգորյանը` Վանեցյանի խոսելու դեպքում հնարավոր վտանգների մասին

հուսով եմ, որ ինչի մասին էլ խոսա Վանեցյանը, կմնա ռացիոնալության շրջանակներում, և ընդհանուր անվտանգության տեսանկյունից մենք որևիցե խնդիր չենք ունենա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին կարող է խոսել Արթուր Վանեցյանը:

« Եթե ռացիոնալ որոշումներ լինեն, ապա վտանգների մասին խոսելու կարիք չկա, բայց հնարավոր է՝ լինեն նաև իռացիոնալ որոշումներ։ Այդ դեպքում կարող են նաև վտանգներ լինել։Բայց ես հուսով եմ, որ ինչի մասին էլ խոսա [Վանեցյանը], կմնա ռացիոնալության շրջանակներում, և ընդհանուր անվտանգության տեսանկյունից մենք որևիցե խնդիր չենք ունենա», – ասաց Գրիգորյանը։