Հնդկաստանի վարչապետին անձամբ Թրամփն է ուղեկցում, մեր վարչապետին` տեղի հայ համայնքը

Հանդիպմանը մասնակցում էր Դոնալդ Թրամփը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, որտեղ Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը ձեռք-ձեռքի բռնած քայլում են ժողովրդի միջով և կատարել հետևյալ գրառումը։

Նույն օրը, նույն ժամին Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում էր։ Վարչապետ Մոդին հանդիպում էր Տեխասի նահանգում բնակվող իր 65.000 հայրենակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Դոնալդ Թրամփը։ Մոդիի PR թիմը արդեն կապիտալիզացնում է վարչապետի այցը, իսկ ընդդիմադիր New York Times-ը այսպիսի վերնագիրա տալիս.
"Don’t Mess With Modi in Texas
Trump joins Modi as the Indian prime minister defends the takeover of Kashmir and casts scorn on Pakistan."
#MasterClass

Նկատենք, որ այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, ոչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ոչ էլ ԱՄՆ բարձր ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպելու, քանզի հայկական դիվանագիտական կորպուսին դեռևս չի հաջողվում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման «պատշաճ օրակարգ» ձևավորել։

ԱՄՆ-ից, որքանով հասկանում ենք, պարբերաբար մերժում են Փաշինյան-Թրամփ հանդիպման առաջարկները։ Դրա համար Փաշինյանը ԱՄՆ-ում բավարարվելու է ԱՄՆ հայ համայնքի և տեղի հայկական կառույցների հետ հանդիպումներով։ Փոխարենը ԱՄՆ նախագահը սիրով ու ջերմ մթնոլորտում հանդիպում է Հնդկաստանի վարչապետի հետ, ավելի շուտ՝ ուղեկցում է նրան Տեխասում բնակվող 65 հազար հնդիկների հետ հանդիպման ժամանակ։

Այսօր տեղեկացանք, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զելենսկին, հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ ընտրվեց բոլորովին վերջերս՝ 2019 թվականի մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է ընտրվել անցյալ տարվա մայիսին՝ մեկուկես տարի առաջ։ Բայց Զելենսկուն հաջողվեց ընդամենը չորս ամսում ԱՄՆ նախագահի հետ այց կազմակերպել, իսկ մեր իշխանություններին մեկուկես տարի է՝ որևէ կերպ չի հաջողվում, գրում է hraparak.am