Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի գործողություններն Ուկրաինայում անիմաստ են և նյարդայնացնում են Ռուսաստանին

ԱՄՆ նախագահը հրաժարվում է ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոնում հանդիպման կոնկրետ ամսաթիվ նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի գործողություններն Ուկրաինայում անիմաստ են և նյարդայնացնում են Ռուսաստանին, որի հետ «պետք է ունենալ բարեկամական հարաբերություններ», գրում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան The Washington Post պարբերականին:

Ամերիկյան պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այդ թեման բազմիցս է քննարկել Թրամփի հետ:

«Նախագահի դիրքորոշումն իրականում այն է, որ մեզ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ Ռուսաստանը պետք է մեր բարեկամը լինի, և ո՞ւմ է առհասարակ հետաքրքրում Ուկրաինան»,- փոխանցել է պարբերականն աղբյուրի խոսքերը:

Նյութում նաև ասվում է, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հետ Վաշինգտոնում հանդիպման կոնկրետ ամսաթիվ նշանակել: Սակայն, Թրամփի օգնականները, միևնույն ժամանակ պնդում են այդ բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին: