«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մասնագիտական փակ քննարկում անցկացրեցինք, և կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որ թե´ նախկին, թե´ ներկայիս կոռուպցիոն ռիսկերը բացահայտվեն», –այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը:
Հարցին, որ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու մասին խոսքը կարո՞ղ է ակնարկ էր, որ պաշտոնից ազատված Ոստիկանապետն ու ԱԱԾ պետը լավ չեն աշխատել այս ուղղությամբ, Արման Սարգսյանը նշեց.
«Ես նման բան չեմ կարող ասել: Կարող եմ միայն հավաստիացնել, որ կոռուպցիայի դեմ պայքար ընթացել է, գոհացրե՞լ են տեմպերը, թե՞ ոչ, քաղաքական ղեկավարությունը ավելի հստակ կպատասխանի և պատասխանել է այդ հարցին: Այդ հանցավոր երևույթի դեմ անընդհատ պետք է պայքարել»,- ասել է նա:
0Comments