Նոր Հայաստանում ամեն գնով արժեզրկում են Արցախյան գոյամարտում հաղթանակ կերտած հերոսներին

Ադրբեջանում Ասկերովին ու Գուլիևին կհերոսացնեն, ինչպես հայ սպային կացնհարած Սաֆարովին

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների` Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ:

Սա շատ վտանգավոր գործընթաց է. ստացվում է՝ Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությունից հետո հայկական կողմը փոխում է իր ռազմական հռետորաբանությունը և հայկական երկու ռազմագերիներին փոխանակում է ադրբեջանցի մարդասպանի հետ: Գրեթե վստահ եմ՝ Ադրբեջանում Ասկերովին ու Գուլիևին կհերոսացնեն, ինչպես հայ սպային կացնհարած Սաֆարովին: Եթե այսպիսի գործընթացներով է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ու հայ հասարակությանը պատրաստում խաղաղության, ուրեմն գործընթացը ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնում:

Հ.Գ. Ադրբեջանը ամեն գնով փորձում է հերոսացնել իրենց իսկ մարդասպաներին, մեզանում հակառակ գործընթացն է. ամեն գնով արժեզրկում ենք Արցախյան գոյամարտում հաղթանակ կերտած հերոսներին: Հիշեցնեմ՝ քրեական գործեր են հարուցված Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը