Գործարար, Baza Телеграм-ալիքի համահիմնադիր Նիկիտա Մոգուտինը որոշել է մեկնաբանել շաբաթվա ամենատարածված նորությունը, հատկապես՝ դերասանուհին Անաստասիա Զավորոտնյուկի «մահամերձ» վիճակը։ Նրա խոսքերով աստղը կոմայի մեջ չի եղել, սակայն նա իրականում ծանր հիվանդ է։
«Դուք հավանաբար կզարմանք, սակայն Անաստասիա Զավորոտնյուկն անգամ մեկ օր կոմայի մեջ, կրիտիկական վիճակում մեջ չի եղել, ինչպես ներկայացնում էր մեդիան։ Անաստասիան ծանր հիվանդ է, սակայն նա չի մահանում եւ նա հիանալի շանսեր ունի։ Այս ողջ ընթացքում լրատվամիջոցները գրում էին մահացող Զավորոտնյուկի մասին՝ հիմնվելով 90-ականների ինչ-որ մի պրոդյուսերի խոսքերի վրա։ Այդ մարդը երեւի որոշել է, որ Աստծո կղմից նրան ընծայվել է եւս մեկ Ֆրիսկե եւ կարող է դրանով բարձրանալ», – նշել է նա։
Մոգուտինը վստահ է, որ «Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրոյ Ռազինը հորինել է եւ չափազանցեցրել է այն ամենն, ինչ կատարվել է այդ օրերին։
«Նրա մոտ մեկ կոմա է, մեկ ապարատներ են միացնում։ Եւ հանկարծ․․․ Որոշ ժամանակ անց Զավորոտնյուկի մասին «մահացու» նորությունների հոսքը դադարում է, ինչու՞։ Պարզ է, Անաստասիայի հարազատները պրոդյուսերին արգելել են լրատվամիջոցների հետ զրուցել իբրեւ աղբյուր։ Դրանից անմիջապես հետո հայտնվեցին նորություններ, որ Զավորոտնյուկին տեղափոխել են սովորական հիվանդասենյակ, նրա վիճակը հանկարծակի լավանում է։ Սակայն, իրականում, նրա վիճակը չէր էլ վատացել եւ նրան ոչ մի տեղ չէին տեղափոխել։ Անաստասիան բուժվել է, բուժվում է։ Նրա մոտ ամեն ինչ պետք է միայն լավ լինի», – ասել է նա։
0Comments