Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել Ալադինի կերպարով ներկայանալու համար

Կանադայի վարչապետի սև ու սպիտակ լուսանկարի հրապարակումից հետո ընդդիմադիրները նրան մեղադրել էին ռասիզմի մեջ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն բանի համար, որ 18 տարի առաջ երեկույթներից մեկին ներկայացել է սև շպարով և հագել է սպիտակ գլխաշոր: Թրյուդոն հայտարարություն է տարածել` շեշտելով, որ ողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ և հանդուրժողականության կողմնակից է:

«2001-ին երեկույթներից մեկի ժամանակ ես հագել եմ Ալադինի կոստյում, իսկ դեմքիս շպար է եղել: Ես մեծապես ցավում եմ դրա համար, ես այդ ժամանակ պետք է լավ մտածեի: Դրա համար կանադացիներից ներողություն եմ խնդրում»,- ասել է Կանադայի վարչապետը՝ նշելով, որ 18 տարի առաջ չէր մտածում, որ դա կարող է կապվել ռասիզմի հետ:

Թրյուդոյի լուսանկարը հրապարակել էր Time ամսագիրն իր թվիթերյան էջում: Լուսանկարն արվել է «Արաբական գիշեր» թեմայով փակ երեկույթի ժամանակ՝ Կանադայի մասնավոր դպրոցներից մեկում, որտեղ Թրյուդոն դասավանդում էր:

Կանադայի վարչապետի սև ու սպիտակ լուսանկարի հրապարակումից հետո ընդդիմադիրները նրան մեղադրել էին ռասիզմի մեջ:

Ի դեպ, այժմ Կանադայում նախընտրական շրջան է: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 21-ին: