Անֆիսա Չեխովան հիշել է, թե ինչպես է Զավորոտնյուկը բողոքել Երեւանում կերած հայկական սնունդից

Սակայն պարանոցին ոչ մի սպի, իբր բիոպսիայի հետեւանքով առաջացած, նա չի նկատել

Ռուս հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան պատմել է, թե երբ է տեսել դերասանուհուն վերջին անգամ։ Նա նաեւ կիսվել է ծանր հիվանդության ֆոնին Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին։

«На здоровье не жаловалась»: Чехова вспомнила, какой была Заворотнюк весной

Չեխովայի խոսքերով նա Զավորոտնյուկին տեսել է այս տարվա ապրիլին՝ Երեւանում զարդերի ու ժամացույցների խանութ սրահի վերաբացման միջոցառման ժամանակ։ Սակայն պարանոցին ոչ մի սպի, իբր բիոպսիայի հետեւանքով առաջացած, նա չի նկատել ։Չեխովան պատմել է, որ դերասանուհու հետ բոլոր զրույցները եղել են կրտսեր դստեր՝ Միլայի մասին, որը դեռ մեկ տարեկան չէր, նրա տեսքը ծաղկուն էր։

«Առողջությունից չէր բողոքում, միայն հայկական սնունդից։ Երկուսս էլ չափից շատ կերանք եւ որոշեցինք, որ այլուս կյանքում շատ չենք ուտելու։ Այ սա առավելագույնն է, ինչից նա բողոքել է», - ասել է Չեխովան։

Հրատարակության տվյալներով նրան հասարակության մեջ այլուս չեն տեսել։