Սեպտեմբերի 16
Արդարության գործերը խաղաղութամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան
Այդ Իմ Խաղաղությունն է, որ իբրև խաղաղահոս գետ, անցնում է ձեր կյանքի չոր ու ամայի ավազուտների միջով: Այդ հարահոս գետը անցնելով՝ աճեցնում է կյանքի ծառ ու ծաղիկ և պտղաբերումի կենսաուժ տալիս:
Հաջողությունը արդյունք է խաղաղությամբ կատարված աշխատանքի: Միայն այս կերպ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ դառնալ: Շտապողականություն մի մտցրեք ձեր ծրագրերի ու գործերի մեջ: Դուք ոչ թե ժամանակի, այլ հավիտենականության մեջ եք ապրում: Անտեսանելիի մեջ է ծրագրվում ձեր կյանքի ապագան:
Բնակվեք Իմ մեջ, իսկ Ես՝ ձեր մեջ, որպեսզի կարողանաք առատ պտուղ տալ: Հանդարտ եղեք. ձեզ ապահով զգացեք, հանգիստ մնացեք: Ոչ թե շնչասպառ վազք, այլ՝ խաղաղ Սեր: Անհանգստության փոխարեն խաղաղություն ունեցեք: Ոչինչ մի արեք հախուռն կերպով: Ամեն ինչի մեջ եղեք Վճռական և Ազդու:
Սերմանեք աղոթքով, ոռոգեք վստահությամբ, ծաղիկ ու պտուղ տվեք Ուրախությամբ:
0Comments