«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից:
Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում:
Ի դեպ, փորձ է արվում հակառակ գործընթացն էլ իրականացնելու ԲՀԿ-ի նկատմամբ, շոշափվում են Վարդան Ղուկասյանի ու էլի մի քանիսի անունները: «Իմ քայլում», ասում են, ի սկզբանե մոտ 25 ականներ են դրված եղել «նախկինների» կողմից, որոնք անհրաժեշտ դեպքում «կպայթեն»` պայթեցնելով իրենց հետ իշխանական ֆրակցիան, ուր շատերն էլ, հասկանալով, որ նավը խորտակվում է, ինքնակամ են ներկայանում նոր իրավիճակն ու նոր խաղը մոդերացնողներին ու «կամավոր» գրվում։
Անուններ դեռ չենք հրապարակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments